Մալաթիայի ոստիկանները բերման են ենթարկել ավտոմասեր գողացողին

MasterNews

Հունիսի 25-ին, ժամը 18.55-ին, ոստիկանություն էր զանգահարել կոնյակի գործարանի տեխնոլոգը և հայտնել, որ հունիսի 11-ի ցերեկը գողացել են գործարանի մոտ կայանված իր «Մերսեդեսի» դիմացի թափարգելի աջ կողմի պլաստիկ դետալը, իսկ հունիսի 25-ին նույն տեղում հանել-տարել են արդեն ձախ կողմի դետալը՝ պատճառելով 60 հազար դրամի վնաս:
Հուլիսի 1-ին, ժամը 22.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ հունվարի 1-ից մինչև 2019թ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության […]
Share
Instagram
Telegram