Հոնկոնգում աղմկահարույց նախագիծը չեղյալ հայտարարվեց

MasterNews

Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը ներողություն է խնդրել ակտիվիստներից աղմկահարույց նախագծի կապակցությամբ եւ հայտարարել, որ այն այլեւս չի մտնի Օրենսդրական խորհուրդ։

Խոսքը արտահանձնման վերաբերյալ նախագծի մասին է, որը թույլ կտար Հոնկոնգի իշխանությւոններին՝ Չինաստանին հանձնել նրանց, որոնց Պեկինը կհամարեր որեւէ հանցագործության մասնակից։

Հուլիսի 1-ին Չինաստանի կազմ Հոնկոնգի վերադարձի 22-ամյակի առթիվ բողոքի ակցիաները ակտիվացել էին։ Հարյուրավոր մարդիկ ներխուժել էին տեղի խորհրդարան։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ու ցրել ցույցը։ Վարչապետ Քերի Լեմը նաեւ ներողություն է խնդրել իրավապահների կողմից բռնության ծայրահեղ դրսեւորման համար։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ուրալյան ավիաուղիներ»-ն ու «Աէրոֆլոտ»-ը դադարեցրել են դադարեցրել են դեպի Չեխիա չվերթները

«Ուրալյան ավիաուղիներ»-ը հուլիսի 2-ից դադարեցրել են Եկատերինբուրգից եւ Ժուկովսկից դեպի Չեխիա չվերթները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը: Որոշումը կապված է չեխական […]
Share
Instagram
Telegram