ՀԱՊԿ-ում մշակում են վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականներ

MasterNews

ՀԱՊԿ-ում աշխատանքներ են տարվում տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի եւ վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականների մշակման ուղղությամբ: Նման աշխատանքներ է կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը:

Այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ շարունակում են աշխատանքը տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի վրա: «Նաեւ աշխատում ենք տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հանցակազմերի եւ վարչական իրավախախտումների հանձնարարվող թվարկումների վրա, նույնիսկ  հանձնարարականներ ենք մշակում  վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման վերաբերյալ»,- ասել է Պոսպելովը՝ ելույթ ունենալով Պետդումայի նախաձեռնած «Պառլամենտարիզմի զարգացում» 2-րդ միջազգային համաժողովի շրջանակում միջազգային անվտանգության սեկցիայում:

Մոդելային օրենքների ստեղծման հետեւում, նրա խոսքով, կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրություններում դրանց իրականացման գործընթացն է: Այս հարցում «որոշ դժվարություններ կան», հավելել է նա:

«Առաջարկներից մեկով տարածաշրջանային եւ խոշոր միջազգային կառույցների մոդելային օրենսդրության ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր երկրների իրավասու փորձագետները, որպեսզի արդեն ստեղծման գործընթացի փուլում ամրագրվեն ազգային օրենսդրության կոնկրետ իրավական ակտեր»,- շեշտել է Պոսպելովը:

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: 2019 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ղրղզստանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարեն Անտոնյանը գրավել է երկրորդ տեղը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են 30֊ից ավելի երկրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականի […]
Share
Instagram
Telegram