Կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը

MasterNews

Հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարաները բռնել են շանը և կապել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Զագրեբում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանին վերջապես հաջողվեց հաղթանակի հասնել: Հայ գրոսմայստերը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Ռուս շախմատիտստը հանձնվեց […]
Share
Instagram
Telegram