Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է

MasterNews

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մեկնարկել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երանոսյանը դատարան ժամանեց պաշտպանի հետ:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դատական նիստին ներկա չեն տուժողները և տուժողների ներկայացուցիչը: Մեղադրող դատախազը, սակայն, առաջարկեց դատական նիստը շարունակել առանց նրանց, քանի որ նիստի մասին նախապես տեղեկացվել էր:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համարոր նա հատուկ միջոցներիգործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններորոնք ակնհայտորենդուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիներիիրավունքներին ու օրինական շահերինինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանրհետևանքներ։

 ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոցէր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ինև 22-ինհամապատասխանաբարԲաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասումտեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արշակունյաց պողոտան շուտով կվերանորոգվի. Հովսեփ Կուբատյան

Սա Արշակունյաց պողոտան է։ Վարորդների համար ճանապարհի այս հատվածը կարծես թե վերանորոգման կարիք չունի, բայց իրականում այն շատ շուտով ամբողջովին շարքից դուրս կգա։ Ու այն […]
Share
Instagram
Telegram