Թբիլիսիում գնահատել են տնտեսության վնասը ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումից

MasterNews

Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլարի) չափով վնաս: Հունիսի 2-ին այս գնահատումն Է հայտնել Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը:

«2018 թվականին ՌԴ-ից Վրաստան Է այցելել 1,4 միլիոն զբոսաշրջիկ: Նույն թվականին զբոսաշրջության ոլորտում մուտքերը կազմել են 2 միլիադ լարի: 2019 թվականին մենք սպասում Էինք 1,7 միլիոն զբոսաշրջիկ եւ 2,5 միլիարդ լարի (ավելի քան 886 միլիոն դոլար): Այսպիսով, մեր կանխատեսումներով՝ մինչեւ տարեվերջ մենք կընդունենք շուրջ 1 միլիոնով պակաս զբոսաշրջիկ (ՌԴ-ից – ծանոթ. խմբ.) եւ կկորցնենք մինչեւ 2 միլարդ լարի»,- ասել Է Կվիրվիշվիլին: Վրաստանի Զբոսարջության ազգային վարչակազմի տվյալներով՝ մայիսին հանրապետություն Է այցելել ավելի քան 172 հազար ռուսաստանցի, այդ կերպ Ռուսաստանն այդ ամսին եղել Է առաջին տեղում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շենգավիթի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, […]
Share
Instagram
Telegram