Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին կառաջարկի բանակցություններ վարել ազատ առեւտրի շուրջը

MasterNews

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ռաջնորդի եւ վարչապետի պաշտոնների ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հանդես կգա Brexit-ից հետո Միացյալ Թագավորության եւ Եվրամիության երկրների միջեւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանման շուրջը բանակցություններ վարելու առաջարկությամբ: Բայց եթե Բրյուսելը մերժի այդ նախաձեռնությունը, ապա հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա առանց կողմերի «ապահարզանի» պայմանների մասին գործարքի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին այդ մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել Է Ջոնսոնի ընտրական շտաբի ղեկավար, թորիների նախկին առաջնորդ (2001 – 2003) Իեն Դանքան Սմիթը:

«Մենք պատրաստվում ենք նրանց անել այլ առաջարկություն (ի տարբերություն գործող վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքի) եւ ասել. «Տեսեք, մենք ցանկանում ենք մուտք ունենալ դեպի ազատ առեւտուր: Եվ մենք կարող ենք այդ թեմայով բանակցություններ սկսել հենց հիմա»,- ասել Է նա: «Բայց եթե ամենն, ինչ դուք ցանկանում եք,- հավելել Է Դանքան Սմիթը,- մեզ ասելն Է, թե, իբր, ամենն, ինչ դուք ունեք, արդեն առկա համաձանյագիրն Է, ապա այդ դեպքում պատասխանը կլինի այսպես. (հոկտեմբերի) 31-ին մենք պատրաստ կլինենք (առանց գործարքի) դուրս գալուն»: Հունիսի 20-ին Բորիս Ջոնսոնը եւ Ջերեմի Հանթը դուրս են եկել վարչապետական աթոռի համար պայքարի եզրափակիչ փուլ: Հենց Ջոնսոնն Է, որին Հանթն անցյալ ամառ փոխարինել Է Մեծ Բրիտանիայի արտգործախարարության ղեկավարի պաշտոնում, շարունակում մնալ մրցավազքի ֆավորիտ: Կառավարության ղեկավարի եւս 11 հավակնորդներ դուրս են մնացել պայքարից դրա տարբեր փուլերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Դատարանը դատավոր, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի […]
Share
Instagram
Telegram