Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը տուժող են ճանաչվել Լևոն Երանոսյանի գործով

MasterNews

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երանոսյանի գործով նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը, սակայն մեղադրող դատախազի առաջարկով դատական նիստը շարունակվում է առանց նրանց:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մալաթիայի ոստիկանները բերման են ենթարկել ավտոմասեր գողացողին

Հունիսի 25-ին, ժամը 18.55-ին, ոստիկանություն էր զանգահարել կոնյակի գործարանի տեխնոլոգը և հայտնել, որ հունիսի 11-ի ցերեկը գողացել են գործարանի մոտ կայանված իր «Մերսեդեսի» դիմացի թափարգելի […]
Share
Instagram
Telegram