Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 28-ից հուլիսի 1-ը

MasterNews

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 120 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 34, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 11, խարդախության 10, խուլիգանության 5, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 3-ական, պետական-հասարակական ունեցածքի գողության, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սառը զենք կրելու ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ընդերքի ապօրինի օգտագործելու և անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3, անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել, վստահեցնում է՝ նեղացած չէ ոչ ոքից: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում չընտրվելն իրեն […]
Share
Instagram
Telegram