Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել

MasterNews

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել, վստահեցնում է՝ նեղացած չէ ոչ ոքից: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում չընտրվելն իրեն չի խանգարի որպես կուսակցության անդամ գործը շարունակել:

Միքայելյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ինքն իբր նեղացել է ՔՊ-ից վարչության կազմում չընդգրկվելու համար և պատրաստվում է մանդատը վայր դնել:

«Չգիտեմ, թե ում երազանքն է: Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ այս ժողովրդին: Նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է եղել, որ արդար ընտրություններ են եղել, և ես ձայներ եմ ստացել: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ես իմ գործն արել եմ, անում եմ, ավելի շատ եմ անելու»,- ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ Միքայելյանը կարծիք հայտնեց, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անձնավորել էր այդ ընտրությունները: Միքայելյանի խոսքով՝ երբ Պետրոսյանը ՔՊ-ին բերել, ներկայացրել է Աբովյանի քաղաքապետի թեկնածուին, ինքը դեմ է քվեարկել, հետո ընդհանրապես չի միջամտել ընտրություններին, պահել է ՔՊ կարգ ու կանոնը:

Միքայելյանի կարծիքով՝ ՔՊ-ին վայել է, որ եթե մարդ կա, որ իրոք արժեք ունի, պետք է գնահատվի և նշանակվի: Ամփոփելով ներկայացվածը՝ Միքայելյանը նշեց, որ ՔՊ-ին թիկունքից չի խփել, ոչ ոքի չի հորդորել, որ ընտրեն գործող քաղաքապետին: Նրա կարծիքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի միջոցով, որն իր պնդմամբ՝ անձնավորել է ընտրությունները:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ էր տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որին սատարում էր ընդդիմադիր ԲՀԿ-ն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Գրիգոր Գուլյանն էր:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանը Բելառուսում այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցել […]
Share
Instagram
Telegram