Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ

MasterNews

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնոր­հա­վո­րանք­ներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կա­պակ­ցու­թյամբ:

Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մա­կար­դա­կի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հա­րա­բե­րու­թյունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հան­դի­պում­նե­րը, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը: 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգա­լի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ հա­մայն­քը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:  

Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քա­ղա­քական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, ա­ռաջ­ընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պետությունն այս տարի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 60 ընտանիքի կապահովի բնակարաններով

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, […]
Share
Instagram
Telegram