Մրցավարական անարդարությունը չլիներ` ևս 2 մեդալ կունենայինք. Արթուր Գևորգյան

MasterNews

Հայ բռնցքամարտիկները մրցավարական անարդարությունների են բախվել Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

Հիշեցնենք` Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում.

«Հայաստանի հավաքականի մեդալակիրների քանակը կավելանար ևս 2-ով, եթե մրցավարական անարդարությանը չբախվեին 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Ինչևէ, ունենք այն՝ ինչ ունենք: Եվրոպայի 2 չեմպիոն: Շնորհավորում եմ մեր բռնցքամարտիկներին բարձր նվաճման առթիվ»,- գրել է Արթուր Գևորգյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ավելի վաղ վիճահարույց էր որակել Գրիգորյանի ու Հովհաննիսյանի մենամարտերը.

«Գրիգորյանն ու Հովհաննիսյանն իրենց անցկացրած մենամարտերով չզիջեցին մրցակիցներին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին ռինգի մյուս անկյունում գտնվող բռնցքամարտիկներին»,- ասվում էր ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Եվրոպական երկրորդ խաղերում հայ բռնցքամարտիկներից բրոնզե պարգևի են արժանացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանն ու Վրաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Օտար Երանոսյանը: Հայաստանի հավաքականի անդամներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել են ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպական խաղերի հաղթող:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հնդկաստանում 24 մարդ Է զոհվել ավտոբուսը կիրճն ընկնելու հետեւանքով. NDTV

Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ Է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել Է կիրճը: Ինչպես հաղորդել Է NDTV […]
Share
Instagram
Telegram