Մանչեսթեր Սիթին ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը

MasterNews

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մարզաշապիկների լուսանկարը, որով թիմը հանդես կգա 2019/20 մրցաշրջանում:

Տնային մարզահագուստը ստեղծվել է ավանդական` կապույտ — սպիտակ գույներով: Ընդ որում, մարզաշապիկների վրա առկա են մանուշակագույն երանգավորուներ:

Արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը սև կլինի` դեղին շեշտադրումներով:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական հովանավորը գերմանական Puma ընկերությունն է:

«Սիթին» ավարտված մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը, դարձել է նաև երկրի գավաթակիր և լիգայի Գավաթի հաղթող:

Սուպերգավաթի համար խաղում, որը կկայանա օգոստոսին, Խոսեպ Գվարդիոլայի սաները կմրցեն «Լիվերպուլի» հետ, որը 1 միավորով զիջեց իրենց չեմպիոնական մրցավազքում: Բայց մերսիսայդցիները դարձան Չեմպիոնների լիգայի հաղթող:

http://armsport.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան […]
Share
Instagram
Telegram