ՃՏՊ Օհանովի փողոցում

MasterNews

Հունիսի 30-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., ծնված 1992 թ.) շենքի ավտոկայանատեղիից՝ մոտ 3 մ բարձրությունից, ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ․ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում հաջող մրցելույթների առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում […]
Share
Instagram
Telegram