ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

MasterNews

«Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում անթերի: Ես կարծում եմ՝ մեզնից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, սրտի, դժվար է ասել՝ կկարողանանք հասնենք կատարելության, թե ոչ»,- այսօր Գլխավոր դատախազության կոլեգայի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, այն գործառույթը, որը ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ:

«Եվ այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ: Եվ ՀՀ քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունն իրենց իրավունքի, իրենց անվտանգության դատախազությունն է և իրենց ապագան ապահովող դատախազությունն է»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այս առումով առաջիկա անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է և հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են:

«Ես ուզում եմ շեշտել, որ կոռուպցիայի դեմ պայքարում, այո, դատախազության ու մեր գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով՝ մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան: Կոռուպցիան կոռուպցիա է, անկախ նրանից, դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի նկատմամբ, թե այսօր գործողի: Եվ այս առոմով մենք իսկապես անցյալի և ներկայի ճամփաբաժանի և խաչմերուկի առաջ ենք կանգնած: Եվ ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունը անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը և պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»,- ասաց նա:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախագահ Սարգսյանի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են դատախազության աշխատակիցներ

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես […]
Share
Instagram
Telegram