Խնձորեսկը շուտով հիմնանորոգված հրապարակ կունենա

MasterNews

Խնձորեսկը շուտով գեղեցիկ հրապարակ կունենա, շինարարական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գորիսի քաղաքապետարանից, բնակավայրի կենտրոնական հրապարակը հիմնովին նորոգվում է , կառուցվում է ջրավազան, հարակից տարածքները սալիկապատվում են, գազոնների համար առանձնացվում տարածքներ:

Կստեղծվի գեղեցիկ միջավայր՝ երեխաների, երիտասարդների ժամանցի համար, իսկ բնակավայրի տարեցները շախմատ, նարդի խաղալու, ուղղակի հավաքվելու ու զրուցելու հնարավորություն կունենան:

Գորիս համայնքի ղեկավարն այցելել է Խնձորեսկ՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին: Բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին՝ բնակավայրի խնդիրները ուշադրության կենտրում պահելու և դրանց լուծմանը ընթացք տալու համար:

Նրանք նաև ավելացրել են, որ ցանկանում են միանալ համայնքապետարանի նախաձեռնությանը՝ որպես մասնակցային քայլ. սեփական նախաձեռնությամբ քանդակ կտեղադրեն հրապարում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մրցավարական անարդարությունը չլիներ` ևս 2 մեդալ կունենայինք. Արթուր Գևորգյան

Հայ բռնցքամարտիկները մրցավարական անարդարությունների են բախվել Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր […]
Share
Instagram
Telegram