Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելու մասին

MasterNews

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, SANA  գործակալությունը հաղորդել է, որ հրթիռակոծության հետևանքով 4 մարդ զոհվել է, 21 մարդ վիրավորվել. զոհերից մեկը երեխա է:

Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:

Գործակալության տվյալներով հրթիռներն արձակվել են իսրայելական ռազմական ինքնաթիռներից՝ Լիբանանի օդային տարածքից:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խնձորեսկը շուտով հիմնանորոգված հրապարակ կունենա

Խնձորեսկը շուտով գեղեցիկ հրապարակ կունենա, շինարարական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գորիսի քաղաքապետարանից, բնակավայրի կենտրոնական հրապարակը հիմնովին նորոգվում է , կառուցվում է ջրավազան, […]
Share
Instagram
Telegram