Ինդոնեզիայում ձերբակալել են Ասիայում խոշորագույն ահաբեկչական խմբավորման պարագլխին

MasterNews

Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ Էր գրեթե 16 տարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այս մասին հաղորդել Է The Straits Times հրատարակությունը՝ տեղեկատվությունը մեջ բերելով ոստիկանական աղբյուրներից: Ինդոնեզիայի իրավապահ մարմինները Փարա Վիջայանթոյի որոնումներն սկսել են 2003 թվականից մի շաք ահաբեկչական հարձակումների, այդ թվում 2002 թվականին Բալի առողջարանային կղզում ամենաարյունահեղ գրոհի մասնակցության մեղադրանքով:

Այն ժամանակ «Ջամաա Իսլամիայի» զինյալները մի քանի պայթյուններ Էին կազմակերպել Քութա ավանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Դրա հետեւանքով զոհվել Էր 202 մարդ, 164-ն՝ օտարերկրացիներ, վիրավորվել եւս ավելի քան 200 հոգի, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զով և տեղումնառատ եղանակ. Գագիկ Սուրենյանը ներկայացրել է հուլիս ամսվա կանխատեսումները

Հայաստանում հուլիսին սպասվում է  համեմատաբար զով և տեղումնառատ եղանակ: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության […]
Share
Instagram
Telegram