Զով և տեղումնառատ եղանակ. Գագիկ Սուրենյանը ներկայացրել է հուլիս ամսվա կանխատեսումները

MasterNews

Հայաստանում հուլիսին սպասվում է  համեմատաբար զով և տեղումնառատ եղանակ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավելի։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

«Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում անթերի: Ես կարծում եմ՝ մեզնից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, սրտի, […]
Share
Instagram
Telegram