Բակո Սահակյանը հարցաքննվել է. ՀՔԾ պետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց

MasterNews

“Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ”,- այսօր լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ Մարտի մեկի գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Անդրադառնալով ՀՔԾ-ն լուծարելու և փոխարենն այլ մարմին ստեղծելու մասին հարցին, Սասուն Խաչատրյանն ասաց, որ արդեն հրապարակվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
“Այդ նախագիծը որ կարդաք, կտեսնեք, որ նոր հակոկոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում: Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք”,- ասաց նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական […]
Share
Instagram
Telegram