Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք

MasterNews

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված  43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի  դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդրեյ Դանկոյի հետ

Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: […]
Share
Instagram
Telegram