Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

MasterNews

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը:

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակչում դարձավ արծաթե մեդալակիր՝ գրանցելով 14.766 արդյունք:

Չեմպիոն հռչակվեց Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։

Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։

Հիշեցնենք, որ մեր մարզիկն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-5-ը սպասվում է […]
Share
Instagram
Telegram