Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանում փոթորիկ է, ծով մտնելն ու ափին գտնվելը արգելվել է

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում: […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram