Էլեկտրաէներգիայի անջատումներ

MasterNews

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

11։00-15։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Արմենակյան և Հովսեփյան փողոցների սեփական տները մասնակի, մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Մանթաշյան փ․ 28ա շենքը, Գարեգին Նժդեհի փ․ 9 շենքը, Լազոյի փողոցի նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան, Վարշավյան և Անտառային փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան 1-ին փակուղու սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 6, 8, 10 շենքերը, Արզումանյան փ. 8Ա, 10, 12 շենքերը, թիվ 118 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։00-16։00 Ոսկետափ և Ավշար գյուղերը մասնակի,

10։30-16։00 Մխչյան գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-16։00 Ելփին գյուղը մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Կամարիս գյուղերը մասնակի,

11։00-13։00 Ջրվեժի Բագրևանդ թաղամասը,

Գեղարքունիքի մարզում՝

10։30-13:30Սևան քաղաքի Նաիրյան փ. 148-152 շենքերը, «Կոնվերսբանկ», «Հայբիզնեսբանկ» ընկերությունները, «Տարոն» սուպերմարկետը, Զինկոմիսարիատը, Սևանի պետական քոլեջը հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Լոռու մարզում՝

10։00-16:00 Դսեղ գյուղը մասնակի,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաերթ Թբիլիսյան խճուղում

Հունիսի 30-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են […]
Share
Instagram
Telegram