Դրամա Մինսկում. Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

MasterNews

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) արծաթե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։

Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի չեմպիոնական գոտեմարտում Չալյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինն էր։ Դրամատիկ պայքարում մեր ըմբիշը 6-7 հաշվով պարտություն կրեց՝ արժանանալով արծաթե մեդալի։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ:

1/4 եզրափակչում Չալյանը 2-1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Իգոր Բեսլագային, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել հունգարացի Տամաշ Լյորինցի նկատմամբ՝ 4-1։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հունիսի 30-ին պայքարելու է ոսկե մեդալի համար, Մաքսիմ Մանուկյանն էլ մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի։ Ավելի վաղ պայքարի դուրս եկած Կարեն Ասլանյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ) պարտվել է հենց մեկնարկում։

Կարապետ Չալյանի արծաթե մեդալը Հայաստանի 6-րդ մեդալն է երկրորդ Եվրոպական խաղերում։ Ավելի վաղ 3 մեդալ նվաճել են սամբիստները, 2 մեդալ՝ բռնցքամարտիկները։ Սամբիստներից Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, Դավիթ Գրիգորյանը՝ (82 կգ) արծաթե, իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել է չեմպիոն։ Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր

Հունիսի 30-ին, ժամը 03:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների […]
Share
Instagram
Telegram