Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

MasterNews

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 64 կգ կգ քաշային կարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում […]
Share
Instagram
Telegram