Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ

MasterNews

Հունիսի 29-ին, ժամը 05:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes E350 մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes E350 մակնիշի  ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Կ.-ն, հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: Ուղևորը՝ Շ.Ա.-ն ծնված 1981 թ, հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հովացման աշխատանքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուզբեկստանում կարուսելը ցած է ընկել․ 20-ամյա աղջիկ է մահացել

Ուզբեկստանի Ջիզա քաղաքում հունիսի 28-ին շարժման ժամանակ կոտրվել եւ ընկել է «Թռչող ափսե» կարուսելը։ Վթարի հետեւանքով 20-ամյա աղջիկ է մահացել։ Ատրակցիոնն ընկել է 7 մետր […]
Share
Instagram
Telegram