Վիճաբանություն Դավթաշենում. 6 քաղաքացու են դանակահարել

MasterNews

Այսօր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ վեճ է տեղի ունեցել հարևանների միջև, ինչին էլ հետևել դանակահարությունը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի […]
Share
Instagram
Telegram