Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան

MasterNews

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ:

Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար:

Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ:

«Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ», ասել է պատգամավորը»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդն է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում կայացած International Meeting de l’Artois մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով […]
Share
Instagram
Telegram