Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպել է ՀԿՄ անդամների հետ

MasterNews

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միության» անդամների հետ, որոնք իրենց ներդրումը կունենան խաղերի կազմակերպչական աշխատանքերում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արատաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը համակարգելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցող երիտասարդներն էլ պատմել են խաղերին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին, նշելով,  որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսեւորումներից են եւ միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն:

Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում եւ Հայաստանում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6-ին` Ստեփանակերտում: 

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացին ընկել է Ողջի գետը. փրկարարները դեպքի վայրում են

Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram