Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին

MasterNews

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Երեկ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիների բերքին: Նրանք պահանջում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում կարկուտի վնասները արձանագրելու համար:

Գյուղացիներին խոստացել են, որ կառավարությունից ու մարզպետարանից կհանդիպեն նրանց հետ: Լուկաշինցիները ժամանակավորապես բացել են ճանապարհը և սպասում են պատոնյաներին: Նրանց խոսքով՝ եթե հանդիպում չկայանա, նորից կփակեն ճանապարհը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են վերսկսել առևտրի վերաբերյալ բանակցությունները

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու առևտրի վերաբերյալ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի […]
Share
Instagram
Telegram