Եվրոպայում կստեղծվի աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

MasterNews

Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «lenta.ru»-ն, նախագիծը կոչվելու է Tactical Edge Networking (TEN):

Այն նախատիպ կդառնա ապագայում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական ցանցերի միավորման համար:

TEN-ի գլխավոր գրասենյակը գտնվելու է Գերմանիայի Կոբլենց քաղաքում, իսկ դիզայնի և նախատիպային կենտրոնը տեղակայվելու է Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում:

Առաջին փուլում՝ TEN-ի օգնությամբ կապ կհաստատվի գերմանական բանակի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության FOXTROT մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջև:

TEN-ի ստեղծումը երկու երկրների համար կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ միջոցները կուղղվեն բանակի համար TEN-ի հետ համատեղելի նոր սարքավորումների ձեռքբերմանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել

Հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի […]
Share
Instagram
Telegram