ԵՄ-ն եւ Իրանը սկսում են կիրառել պատժամիջոցներ շրջանցելու ֆինանսական մեխանիզմը

MasterNews

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից ստեղծված՝ Իրանի հետ առեւտրի համար Instex մեխանիզմի միջոցով առաջին ֆինանսական գործարքները արդեն իրականացվել են։ Այս մասին հունիսի 28-ին հաղորդել են Եվրամիության ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։

Արտաքին առեւտրային հաշվարկների այս եվրոպական ֆինանսական մեխանիզմի խնդիրն է պաշտպանել մասնակիցներին ԱՄՆ-ի պատժամիջոցներից Իրանի հետ գործարքներում: Instex-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում, այն ղեկավարում է գերմանացի Պեր Ֆիշերը։

Նախնական փուլում մեխանիզմը նախատեսվում է օգտագործել միայն մարդասիրական նպատակներով եւ միայն հետո այն բացել բիզնեսի համար: Նշվում է, որ Instex-ը ավելի շուտ քաղաքական ազդանշան է. այն չի կարող լիովին փոխհատուցել ԱՄՆ պատժամիջոցներից կորուստները:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպել է ՀԿՄ անդամների հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միության» անդամների հետ, որոնք իրենց ներդրումը կունենան խաղերի կազմակերպչական աշխատանքերում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արատաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram