Դուբայի կառավարիչի կինը՝ արքայադուստր Խայան փախել է՝ իր հետ տանելով 40 մլն դոլար

MasterNews

Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բին Ռաշիդի կինը՝ արքայադուստր Խայան փախել է նրանից՝ իր հետ միասին տանելով 40 մլն դոլար: Այս մասին հայտնում է  The Sun-ը:

Նշվում է, որ նա անհետացել է դեռ փետրվարին, սակայն այդ փաստը խնամքով թաքցվել է:

Որոշ տեղեկությունների համաձայն, Խայան իր 2 երեխաների՝ 11-ամյա դստեր եւ 7-ամյա որդու հետ թաքնվում է Գերմանիայում: Այնտեղ նա ապաստան է խնդրել իշխանություններից, որից անմիջապես հետո ամուսնալուծության դիմում է գրել: Խայան հայտնել է, որ 40 միլիոն դոլարը ծախսում է նոր կյանքի կառուցման համար:

Լրատվամիջոցը հայտնում է նաեւ, որ հենց այս հանգամանքն է պատճառ հանդիսացել Գերմանիայի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների վատթարացման: Դուբայի կառավարիչը դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ իր ընտանիքի վերադարձի համար, սակայն պահանջը չի բավարարվել:

Ավելի վաղ Մուհամմեդ բին Ռաշիդից փորձել էր փախչել մյուս դուստրը: Աղջկա ծանոթները նշել են, որ նա այժմ անվտանգության մեջ է եւ գտնվում է Դուբայի տարածքում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պուտինը հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

Մոսկվան ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ է Սիրիայի հարցով, ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների հակակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել ՝ […]
Share
Instagram
Telegram