Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել

MasterNews

Հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան:

Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները։

«Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական եւ մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետեւել եւ նախականխել նման դեպքերի կրկնությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՄ-ն եւ Իրանը սկսում են կիրառել պատժամիջոցներ շրջանցելու ֆինանսական մեխանիզմը

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից ստեղծված՝ Իրանի հետ առեւտրի համար Instex մեխանիզմի միջոցով առաջին ֆինանսական գործարքները արդեն իրականացվել են։ Այս մասին հունիսի 28-ին հաղորդել […]
Share
Instagram
Telegram