Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը

MasterNews

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկի փառատոն»-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել: Աննա Հակոբյանը դուստրերի հետ  մասնակցել է նաև աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

http://lragir.am

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

4-րդ ուժեղ կարկուտն է տեղացել Շիրակի մարզում

Քիչ առաջ Շիրակի մարզում կրկին կարկուտ է տեղացել: Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն, Հայրենյաց, Լեռնակերտ, Անի խոշորացված համայնքի տարբեր տարբեր բնակավայրեր, այդ թվում եւ Մարալիկը: Կարկուտ է […]
Share
Instagram
Telegram