Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքում Է ընկերությունը

MasterNews

Apple ամերիկյան ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը 2019 թվականի ընթացքում կհեռանա ընկերությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Financial Times-ը: Նշվում Է, որ Այվն ստեղծելու Է իր սեփական LoveFrom դիզայներական ընկերությունը, որի առաջին հաճախորդը կդառնա Apple-ը:

«Թեեւ ես չեմ աշխատելու Apple-ում, ես Էլի ներգրավված եմ լինելու (նրա հետ աշխատանքին). հուսով եմ երկար տարիներ»,- հայտնել Է դիզայները թերթին: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, մեկնաբանելով Ջոնաթան Այվի հեռանալը, հայտարարել Է, որ իրենք կշարունակեն համագործակցությունը: 52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում Է 1992 թվականից: Նա Է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են՝ iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պուտինը պատմել Է, թե որ պատմական գործիչներով Է հիանում. FT

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել Է, թե օտարերկրացի քաղաքական գործիչների թվում, որոնց հետ իրեն բախտ Է վիճակվել շփվելու, իր վրա շատ լուրջ տպավորություն Է գործել […]
Share
Instagram
Telegram