Ֆրանսիայում անոմալ տապի պատճառով չորս հազար դպրոց են փակել

MasterNews

Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 4 հազար դպրոց են փակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Մենք դպրոցների տնօրեններին ու քաղաքագլուխներին հնարավորություն ենք տվել դպրոցները փակելու միջոցներ ձեռնարկել: Կարծում եմ՝ այսօր 4 հազար դպրոց փակ Է կամ ադապտացված ընդունելություն Է նախատեսում ընտանիքների համար»,-ասել Է նա տապի շուրջ կայացած նախարարական խորհրդակցությունից հետո: Ֆիլիպը նշել Է այս տարի ամառային տապի ինտենսիվությունն ու վաղաժամ բնույթը:

«Առաջին անգամ Է, որ այսքան վաղ, ամառվա սկզբին ջերմաստիճաններն այսքան վեր են բարձրանում»,-հավելել Է նա, նշելով, որ չորս դեպարտամենտում արդեն մետեովտանգի ամենաբարձր մակարդակն Է սահմանվել: Նախօրյակին մետեովտանգի կարմիր մակարդակ Է սահմանվել չորս դեպարտամենտում, իսկ եւս 76-ում՝ մարնջագույն (նախավերջին մակարդակ): Ֆրանսիայի մի քանի տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում Է 40 աստիճանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լիսկայի երեւանյան շքեղ առանձնատունը երկու օր առաջ է պետական գրանցում ստացել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում գտնվող շքեղ առանձնատունը երկու օր առաջ է միայն պետական գրանցում ստացել՝ համապատասխան վճարումներ կատարելով համայնքի բյուջե: Մինչ այդ առանձնատունը […]
Share
Instagram
Telegram