Օսակայում ընթանում Է Պուտինի եւ Թրամփի հանդիպումը

MasterNews

Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում ընթանում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու երկրների ղեկավարները նիստերի միջեւ ընդմիջմանը, ինչպես եւ պլանավորված Էր, բանակցություներ են սկսել: Թրամփը հայտարարել Է, որ «գերազանց արդյունք» Է ակնկալում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, որոնց ընթացքում նախատսված Է քննարկել զինաթափման, առեւտրի եւ հովանավորչության հարցերը: Նրա խոսքով՝ «այդ ամենը կառուցվելու Է շատ լավ փոխհարաբերությունների վրա, որոնք լինելու են մեր միջեւ»: «Կարծում եմ՝ այս հանդիպման արդյունքը գերազանց Է լինելու»,- ասել Է Թրամփը: Ռուսաստանի նախագահն իր հերթին ասել Է, թե «բոլոր թեմաները նախանշված են, մենք վաղուց չենք տեսնվել՝ Հելսինկիի հանդիպման ժամանակից ի վեր»: «Մեր աշխատակիցները աշխատել են եւ մեզ լավ հնարավորություն տվել շարունակելու այն, ինչ մասին պայմանավորվել ենք Հելսինկիում»,- հայտարարելԷ Պուտինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ասֆալտապատվում են Սեւան քաղաքի եւ Գագարին թաղամասի փողոցները

Սեւան քաղաքում հունիսի առաջին օրերից մեկնարկել եւ ընթանում են ասֆալտապատման  աշխատանքներ  Թումանյան  եւ Գագարին թաղամասի Գայի փողոցներում: Ինչպես §Արմենպրես»—ին տեղեկացրեց  Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը,  ճանապարհների […]
Share
Instagram
Telegram