Վարչապետ Փաշինյանը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, վարչապետը որոշումը ստորագրել է հունիսի 28-ին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:

Կարեն Միրզոյանն Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արգենտինայում հանդիսավորությամբ նշվել է Կոմիտասի 150-ամյակը

Բուենոս Այրեսում Արգենտինայի ազգային միգրացիոն տնօրինության կենտրոնակայանում հունիսի 26-ին տեղի ունեցավ Միգրացիոն ազգային տնօրինության և Արգենտինայում ՀՀ դեսպանության համատեղ միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծանուն […]
Share
Instagram
Telegram