Ոստիկանները հայտնաբերել են 54-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած երիտասարդին

MasterNews

Հունիսի 26-ին, «գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի, որովայնի բութ վնասվածքներ և քերծվածքներ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա մի քաղաքացի:
Հունիսի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանյան խճուղու շենքերից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն ծեծել և նշված վնասվածքները պատճառել է Մայակովսկու փողոցում ապրող 23-ամյա երիտասարդը:
Ձեռնարկված միջոցառումներով նա հայտնաբերվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էջմիածին համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները […]
Share
Instagram
Telegram