Մոսկվայում ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում Է գրանցվել

MasterNews

Մոսկվայում ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում Է արձանագրվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Մետեոնովոստի» կայքում:

«Այսօր՝ հունիսի 28-ին, առավոտյան ամպամած ցիկլոնի կենտրոնը գտնվել Է Մոսկվայի հարավ – արեւելքում: Դրա հետեւանքով քաղաքի գլխավոր օդերեւութաբանական կայանում մթնոլորտային ճնշումն իջել Է մինչեւ սնդիկի սյան 728 միլիմետր ռեկորդային մեծություն: Հունիսի 28-ի նախկին ռեկորդը կազմել Է սնդիկի սյան 732 միլիմետր եւ դիտարկվել Է 1956 թվականին»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարտունի գետում երեխա է խեղդվել

Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
Share
Instagram
Telegram