Մոնբլան լեռան լանջին գրախանութ Է բացվել

MasterNews

Գրախանութ Է բացվել Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին՝ Իտալիայի հյուսիս – արեւմուտքում: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընաթերցասրահ-կրպակը, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում Է ավելի քան 1,5 հազար գիրք, տեղ Է գրավել 3466 մետր բարձրության վրա՝ Հելբրոներ լեռնագագաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զբոսաշրջիկներին, դահուկորդներին եւ ալպինիստներին այդ բարձունքն Է հասցնում չորս տարի առաջ բացված Sky Way ֆունիկուլյոր-վերելակը: Վերջնական կայարանի սրահներում հարմարավետ ջերմաստիճան Է պահպանվում: Ընթերցասրահ-խանութում բնականաբար համապատասխան գրքեր են. մշակույթի, լեռների, բնության, հայտնի ալպինիստների եւ հետազոտողների մասին, ինչպես նաեւ լուսանկարչական ալբոմներ, գրքեր ճանապարհորդությունների մասին, բեսթսելերներ եւ աշխատություններ տարածաշրջանի պատմության մասին: Նորաստեղծական համալիրը նպատակ Է հետապնդում ավելի մեծ գրավչություն տալու Իտալիայի Կուրմայոր լեռնադահուկային առողջավայրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետ Փաշինյանը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, վարչապետը որոշումը ստորագրել է […]
Share
Instagram
Telegram