Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով ՀՔԾ-ն բացահայտել է ապօրինի ճանապարհով հողատարածքներ…

MasterNews

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել`

Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ,

Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս,

Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն`  օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
Share
Instagram
Telegram