Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

MasterNews

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող Հայաստանի թիմը հերթական մեդալն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող խաղերի բռնցքամարտի մրցաշարի 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը մրցեց Բելառուսից Դմիտրի Ասանովի հետ և պարտվեց 1:4 հաշվով: Հայ բռնցքամարտիկը վնասվածք է մասնակցել մենամարտին: Տոնականյանը դուրս չեկավ եզրափակիչ, բայց դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով ՀՔԾ-ն բացահայտել է ապօրինի ճանապարհով հողատարածքներ...

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ […]
Share
Instagram
Telegram