Բաց երկնքի տակ կինոթատրոն կհայտնվի Ելիսեյան դաշտերում

MasterNews

Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ: Հատուկ սեանսը տեղի կունենա հուլիսի 7-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ouest-France թերթը: Շառլ դե Գոլի հրապարակում կինոցուցադրության համար Հաղթական կամարի առջեւ կտեղադրվի հսկայական Էկրան, իսկ բուն պողոտայում մի քանի շարքով կդասավորվի 1750 շեզլոնգ: Կազմակերպիչների խոսքով՝ Ելիսեյան դաշտերում ֆիլմերի ցուցադրության գաղափարով իրենք ներշնչվել են բաց երկնքի տակ գործող ամերիկյան կինոթատրոններից: Փարիզի գլխավոր պողոտայում կայանալիք կինոսեանսի նախաշեմին հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 3-ը Ֆրանսիայում նաեւ կանցկացվի ավանդական Կինոյի տոնը, որն այս տարի նշում Է իր 35-ամյակը: Փարիզցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ընդամենը 4 եվրոյով կկարողանան այցելել ցանկացած կինոթատրոն, որը մասնակցում Է ակցիային: Անցյալ տարի ակցիայի շրջանակում երկրի կինոթատրոններն ընդունել են 2,7 մլն մարդ: Իսկ ընդամենն առաջին Կինոյի տոնի անցկացման պահից զեղչով տոմսերից օգտվել Է մոտավորապես 83 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մոնբլան լեռան լանջին գրախանութ Է բացվել

Գրախանութ Է բացվել Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին՝ Իտալիայի հյուսիս – արեւմուտքում: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընաթերցասրահ-կրպակը, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում Է […]
Share
Instagram
Telegram