Արգենտինայում հանդիսավորությամբ նշվել է Կոմիտասի 150-ամյակը

MasterNews

Բուենոս Այրեսում Արգենտինայի ազգային միգրացիոն տնօրինության կենտրոնակայանում հունիսի 26-ին տեղի ունեցավ Միգրացիոն ազգային տնօրինության և Արգենտինայում ՀՀ դեսպանության համատեղ միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը: Միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայի միգրացիայի ազգային տնօրեն Օրասիո Գարսիան (Horacio García), ով բարձր գնահատեց տարիներ շարունակ հայկական համայնքի կողմից ունեցած ներդրումը Արգենտինայի տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում:

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում անդրադարձավ հայ-արգենտինական բարեկամության պատմության որոշ ուշագրավ դրվագներին, երախտագիտություն հայտնեց Միգրացիոն ազգային տնօրինությանը՝ ՀՀ դեսպանության հետ սերտ համագործակցության և մշտապես ցուցաբերվող աջակցության համար։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Արգենտինայում հայկական ներկայության և Կոմիտաս վարդապետի մասին պատմող ֆոտոցուցահանդես, իսկ հայ երգչուհի Ալլա Ավետիսյանի կողմից կատարվեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատանքին:

Միջոցառման ավարտին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ի հավաստումն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հաստատակամության, աշխարհի տարբեր լեզուներով բեմից հնչեցրին «Այլևս երբե´ք» կոչը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ մեկին ձեռք չի տալիս

Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ […]
Share
Instagram
Telegram