Ասֆալտապատվում են Սեւան քաղաքի եւ Գագարին թաղամասի փողոցները

MasterNews

Սեւան քաղաքում հունիսի առաջին օրերից մեկնարկել եւ ընթանում են ասֆալտապատման  աշխատանքներ  Թումանյան  եւ Գագարին թաղամասի Գայի փողոցներում: Ինչպես §Արմենպրես»ին տեղեկացրեց  Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը,  ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն  իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով՝ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:    § Սուբվենցիոն տնտեսական ուղղվածության յուրաքանչյուր ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումը 40 տոկոս է, կառավարության ներդրումը` 60 տոկոս:Սեւան քաղաքի Թումանյան փողոցն ընդգրկում է 6853 քառակուսի մետր, երկարությունը` 979 գծամետր, միջին լայնությունը` 7 մետր: Արդեն ասֆալտապատվել է 4282 քառակուսի մետր ճանապարհ: Գագարին գյուղի Գայի փողոցն ընդգրկում է 10735 քառակուսի մետր, երկարությունը` 1130 գծամետր, միջին լայնությունը` 9.5 մետր: Փողոցի 2460 քառակուսի մետր մակերեսն ընդգրկող հատվածն արդեն ասֆալտապատվել է: Երկու փողոցներն էլ համայնքի համար ունեն մեծ նշանակություն, գտնվում են բանուկ հատվածներում եւ տասնամյակներ շարունակ դարձել էին առաջնահերթություն, որի լուծման համար թեեւ փնտրվում էին միջոցներ, սակայն ֆինանսական սղության պատճառով այդ փողոցներում իրականացնում էին փոքրածավալ եւ կարճաժամկետ ծրագրեր:
Սուբվենցիոն հայտի ներկայացման շնորհիվ խնդիրը ստացավ ամբողջական լուծում, իսկ սեւանցիներն ու գագարինցիներն էլ վերջապես ունենում են վերանորոգված փողոցներ` երթեւեկության եւ անցուդարձի համար անվտանգ եւ ապահով: Սուբվենցիոն հաջորդ ծրագրի մեկնարկը կտրվի Չարենց փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներով,  առաջիկա օրերի ընթացքում:  Հավելենք, որ Չարենց փողոցի 9225 քմ հատվածը 2 փուլով ասֆալտապատվել է 2018թվականին` համայնքային բյուջեի միջոցներով եւ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Փողոցի մյուս տեղամասը` Չարենց-Շահումյան փողոցների խաչմերուկից մինչեւ Չարենց-Ելենովկա փողոցների խաչմերուկ ընկած հատվածը` 4824քմ, շուտով եւս կդառնա ասֆալտապատ ու բարեկարգ եւ կամբողջացնի Չարենց փողոցի միաշերտ ասֆալտապատման ամբողջական պատկերը»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այս օրերին բարեկարգման աշխատանքներ են ընթանում Սեւանի կենտրոնական տարածքներից մեկում. նորոգվում է Գործարանային փողոցի թիվ 2 շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղին: Ծրագիրն իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում«ծրագրի, ինչպես նաեւ «Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացում» երկկողմ` Սեւանի համայնքապետարանի եւ Սևանի զբաղվածության կենտրոնի միջեւ ստորագրված պայմանագրի շրջանակներում:

«Սեւան քաղաքի այդ հատվածը, որը կենտրոնական է, կապում է քաղաքի գլխավոր փողոցը միկրոթաղամասերի հետ, ինչպես նաև ելք է դեպի մայրուղի, տևական ժամանակ գտնվում էր անմխիթար վիճակում, ինչպես նաև անցուդարձի համար խիստ անհարմար էր: Խնդրին լուծում է տրվում այս ծրագրի միջոցով, որի ընթացքում նախատեսված են 470 քմ մակերեսով ասֆալտբետոնյա ծածկույթի քանդում, բազալտե աստիճանների քանդում, տարածքի հարթեցում, ցեմենտավազյա հարթեցնող շերտի տեղադրում, բազալտյա եզրաքարերի տեղադրման համար բետոնացում, բետոնյա հիմքի կառուցում աստիճանների տեղադրման համար և այլն: Արդյունքում՝ կունենանք եւս մեկ բարեկարգ տարածք, որի իրականացման համար համայնքը եւս կտրամադրի ֆինանսական միջոցներ: Այս ծրագրի շրջանակներում նախատեսված է եւս մեկ ենթածրագիր, որը կմեկնարկի օգոստոս ամսին»,-ամփոփեց աշխատակազմի քարտուղարը:

Խոսրով Խլղաթյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այս տարի զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, […]
Share
Instagram
Telegram