Աշոտ Արսենյանի որդու զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել

MasterNews

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Արսենյանի եկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:

Տեղեկացնենք, որ մենք մի շարք պաշտոնատար անձանց և վերջիններիս որդիների՝ զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ստուգման վերաբերյալ ցուցակ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ խնդրելով հստակեցնել, թե վարչապետի հանձնարարականի շրջանակում ում տվյալներն են ստուգվել և արդյոք վերջիններս ներգրավվել են հարուցված քրեական գործերում: Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ զինվորական ծառայությունից ազատման հիմքերը ստուգվում է այն դեպքում, երբ առկա է հանցագործության մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Ապարանի ոստիկանապետի որդու և եղբորորդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

http://hetq.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մերկելը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի գործարկման հնարավորությունը: […]
Share
Instagram
Telegram