Այս տարի զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին

MasterNews

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչեւ հիմա փորձարկված ձեւաչափերից  այն  ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել:

Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է: Այս տարի նորությունն այն է, որ զինվորների  սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին: Իսկ ծնողների կողմից այսպես կոչված «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեեւ չի խրախուսվելու, բայց եւ չի արգելվելու: Միայն թե ի գիտություն ծնողների նա հայտնել է, որ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու, որպեսզի շուտ փչացող սննդից ծինծառայողները չթունավորվեն»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է GLF-ի պատվիրակությանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ […]
Share
Instagram
Telegram